Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում

ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում

Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական հաստատություններ էին այցելել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտական աշխատող Կոնստանտին Ենկոյանը, Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Խաչատուր Գասպարյանը և Հոգեբուժության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Թաթարյանը:

Այցը լի էր աշխատանքային հանդիպումներով, նոր ծանոթություններով, գործընկերային ծրագրերի նոր առաջարկներով և առարկայական քննարկումներով:

Բազմաբովանդակ հանդիպումների մեկնարկը Imagine գենետիկ հիվանդությունների ինստիտուտում էր, որտեղ գործընկերային մթնոլորտում արդյունավետ մասնագիտական զրուց են ունեցել ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ստանիսլաս Լիոնետը,  CrispCas9-ի մասնագետ Արաքսյա Իզմիրյանը, ուղեղի զարգացման խանգարումների աշխատանքային խմբի ղեկավար Վինսենթ Սանտագրելը:

Հաջորդիվ Փարիզ-էստ Կրետեյլ համալսարանն էր, որտեղ մեր պատվիրակությանը դիմավորել և հետաքրքիր զրույց են ունեցել համալսարանի ղեկավարությունը, մասնավորապես՝ բժշկական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պիեռ Ֆոլկենշտայնը, Կրետեյլի փոխքաղաքապետը և Կրետեյլի միջհամայնքային հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների կենտրոնի ղելավարները: ԵՊԲՀ պատվիրակության անդամները Կրետեյլ համալսարանում մեկ ամբողջ օր ֆրանսիացի գործընկերներին են ներկայացրել մեր համալսարանի հետազոտական և կլինիկական գործունեության մասին զեկուցումներ: Քննարկումներ են ընթացել նեյրոզարգացման խանգարումների, հատկապես՝ աուտիզմի, տրանսդեգեներացիոն տրավմայի թեմաներով:

Կայենի համալսարանի CYCERON կենտրոնի տնօրեն դոկտոր Բենուա Հելևինը, INSERM-EPHE-UNICAEN նյարդահոգեբանության և հիշողության բաժնի ղեկավար պրոֆեսոր Էրվե Պլատելը,  լաբորատորիայի վարիչ Բերենգեր Գիլերին և ոլորտի այլ ներկայացուցիչներ հանդես են եկել բովանդակալից զեկուցումներով: Ներկայացվել է Կայենի համալսարանի “Normandy for Peace” ծրագիրը, որն ուղղված է խաղաղության և ազատության արժեքների տարածմանը և իրականացվում է UNESCO-ի հետ համատեղ: Հատկանշական է, որ Կայենի համալսարանում “Normandy for Peace” UNESCO-ի գերազանցության ամբիոն ստեղծելու համար ԵՊԲՀ-ն իր պաշտոնական երաշխավորությունն է ներկայացրել, որպես համագործակցող կողմ:

Հատկապես հետաքրքիր էր հոգեկան և նեյրոզարգացման խանգարումների համաճարակաբանության և գենետիկայի վերաբերյալ քննարկումը CESP/INSERM տնօրեն պրոֆեսոր Բրունո Ֆալիսարդի հետ:
Այս ծրագրով հաստատված համագործակցությունը համակարգվում է Վալ-դե-Մարնի դեռահասների տան, համալսարանի մանկական և դեռահասային հոգեբուժության ծառայության և «Երեխայի և ընտանիքի տուն» հաստատության կողմից:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ֆրանսիայի մեր գործընկերներ Santè Armènie կազմակերպությանը,  Կրետեյլի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Ժան-Մարկ Բալետին, հոգեբան Պատրիկ Ալեսյանին այսչափ կարևոր մասնագետների հետ ծանոթանալու հնարավորության և հագեցած օրակարգով հանդիպումների շարքը կազմակերպելու համար:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար
ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...

ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու
ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու

Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...

Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին
Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին

Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...

ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը
ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը

Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...

Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am
Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am

Պլաստիկը մոմի վերածելու բրիտանական սթարթափը սկսել է տարածվել Ասիայում, որտեղ հատկապես սուր է պլաստիկե թափոններից ազատվելու խնդիրը, գրում է Bloomberg-ը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր

2021-ին ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակ ստացել են ամերիկացի գիտնականներ Հարվի Ալթերը, Չարլզ Ռայսը և բրիտանացի վիրուսաբան Մայքլ Հաութոնը հեպատիտ C-ի վիրուսի բացահայտման և այդ բնագավառում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում Իրադարձություններ աշխարհում Սալուտեմ 1.2021
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am

Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական  ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն  բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

Թվեր և փաստեր
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...

ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը
ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ